Home Page

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Կաֆե Ցենտրալ

հիմնադրել է 2005

 

© www.cafecentral.am

Կաֆե Ցենտրալ

«Կաֆե Ցենտրալ»ը մեր մայրաքաղաքի ճանա­­­­չված և սիրված վայրերից մեկն է, ուր հաճույքով այցելում են ինչպես երևանցիներ, այնպես էլ հյուրեր: Ընդարձակ և լուսավոր սրահների շքեղ ձևավորումը, մեղմ երաժշտությունն ու սիրալիր սպասարկումն ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ, որը նպստում է թե° ընտանեկան հանգստին, թե° գործնական հանդիպմանը, թե° մտերմիկ զրույցին:

© www.cafecentral.am

Մեր մասին

Բարձրորակ սուրճ և թեյ, սեփական պատրաստման խմորեղեն և պաղպաղակ, ֆիրմային կոկթեյլներ, եվրոպական ճաշատեսակներով համալրված կերակրացանկ` սա է կանխորոշում  «Կաֆե Ցենտրալ»ի ուրույն դեմքն ու ոճը: Մեզ սիրով այցելում են տարբեր խավերի և զբաղմունքի տեր մարդիկ` գործարար ու դիվանագետ, նախարար ու գիտնական, ուսանող ու դերասան:

ՀՐՈՒՇԱԿԱՐԱՆ

«Կաֆե Ցենտրալ» ի խմորեղենը հայտնի է շատերին: Այն արտադրվում է ընկերության հրուշակարանում` հեղինակային եղանակով: Խմորեղենի ցանկն ընդգրկում տորթեր և այլ թխվածքներ:

© www.cafecentral.am

Սեփական արտադրության պաղպաղակ

© www.cafecentral.am

ՃԱՇԱՑԱՆԿ

«Կաֆե Ցենտրալ» ի ճաշացանկը մշակված է ըստ միջազգային չափանիշների, եվրոպացի բարձրակարգ խոհարարների մասնակցությամբ: Մսից, ձկնեղենից և բանջարեղենից պատրաստվող զանազան օրիգինալ ուտեստները կոչված են բավարարելու տարբեր նախասիրություններ և ճաշակներ ունեցող այցելուներին:

Մեր սուրճը

05

Մեր սուրճը բովվում և պատրաստվում է ընկերության փորձառու մասնագետների ձեռքով, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն կարելի է ոչ միայն համտեսել, այլև գնել սրճարանին հարող գողտրիկ խանութից: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք նաև հետևելու սուրճի բովման պրոցեսին: Բացի դասական սուրճից (արևելյան, էսպրեսո, կապուչինո), մեզ մոտ մատուցվում են զանազան սրճային կոկթեյլներ և ընպելիքներ:

© www.cafecentral.am

Սուրճի նրբահամ խառնուրդ

sd